Հայաստանը բռնատիրության բաստիոն է․ Շարմազանով
 Հայաստանը բռնատիրության բաստիոն է․  Շարմազանով
15:28     31 08 2021    
Այս իշխանությունը տեսարաններ սարքեց, որպեսզի կառավարության ծրագրի բովանդակային սնանկությունը և իրենց քաղաքական սնանկությունը քողարկի, և այն, ինչ տեղի ունեցավ Աժ-ում, ոչ թե «ժողովրդավարական բաստիոն էր», այլ բռնատիրության բաստիոն էր։

Հայաստանը բռնատիրության բաստիոն է, ասուլիսում այսպես որակեց ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա համոզմունք հայտնեց, որ նման միջադեպերով իշխանությունը փորձում է վախեցնել ընդդիմության համակիրներին։

«Վախեցնում են ոչ այնքան պատգամավորներին, որքան հասարակության այն ազգային հատվածին, որն ընդդիմության կամ հակակապիտուլյանտական ուժերի հետ հույսեր է կապում, որ տեսեք՝ մուրճով, պողպատով կհարվածենք», - ասաց Էդուարդ Շարմազանովը։

Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան  


Լրահոս