Նախարար. Ադրբեջանը անհապաղ համարժեք պատասխան կտա հայկական սադրանքներին
|
|
Ադրբեջանի պաշտպանության նախարար5 գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանձնարարել է անհապաղ համարժեք պատասխան տալ Հայաստանի սադրանքներին, հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
|
Օգոստոսի 30 -ին, պաշտպանության նախարարի ղեկավարությամբ ծառայողական խորհրդակցություն է անցկացվել Կենտրոնական հրամանատարական կետում, որին մասնակցել են փոխնախարարները, զորատեսակների հրամանատարները, գլխավոր վարչությունների և ծառայությունների պետերը, ինչպես նաև տեսակապի միջոցով՝ ազատագրված տարածքներում տեղակայված զորամիավորումների և ստորաբաժանումների հրամանատարները:
Պաշտպանության նախարարը խորհրդակցության մասնակիցներին ծանոթացրել է Ադրբեջանի նախագահի, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հանձնարարականներին, նշել է, որ բանակում իրականացվող բարեփոխումները կշարունակվեն:
Վերլուծելով իրավիճակը հայ-ադրբեջանական պետականսահմանին և Ադրբեջանի այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը, Հասանովը հանձնարարել է անհապաղ պատասխան տալ հակառակ կողմի սադրանքներին:
Հեշթեգներ.
Ադրբեջան
ՊՆ