Որդուս մասին տեղեկությունում չունեմ. անհետ կորած զինծառայողի հայր
 Որդուս մասին տեղեկությունում չունեմ.  անհետ կորած զինծառայողի հայր
12:51     28 08 2021    
«Գրեթե 11 ամիս է անցել, որդուս մասին տեղեկությունում չունեմ: Երկու անգամ մտել եմ գերագույն գլխավոր դեբիլի մոտ, հարցնում եմ՝ ինչ եք անում, ասում է՝ աշխատում ենք: Այնպես է պատասխանում, ոնց որ սուրբ է: Բայց բոլորս էլ գիտենք՝ ինքն ով է»,- լրագրողներին ասաց կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողի հայրը՝ Գևորգ Վարդանյանը:

Նրա և հավաքված մյուս ծնողների պահանջը մեկն է՝ գտնեն, վերադարձնեն իրենց երեխաներին:

«Այս ժողովուրդը հազարներով զոհ տվեց, հեկտարներով հող տվեց, վիրավորներ: Իրենք անկաշառ սրբեր են, եկան, նստեցին՝ չգիտեմ ինչի համար ու այսպես… Հիմա նիստ են անում, ի՞նչ են որոշում, իրենց աշխատավարձներն էլի բարձրացնե՞ն»,- զայրացած ասաց Վարդանյանը:

Նա նշեց, որ իրենց դեռ չեն ընդունել, որոշում են՝ ընդունեն մեզ, թե ոչ:

«Ժողովրդով եկավ, ղեկավար դարձավ, չագուճ է ցույց տալիս: Ինչ է՝ չագուճով պե՞տք է մեզ վախեցնի: Հարցնում ենք՝ բա որ քո տղան լիներ, … Բայց իր տղուն փրկելու համար, 100 տոկոս կարող եմ ասել, 1000-ից ավելի զոհ է տվել: Դրա որ մի քաջագործությունն ասեմ»,- նշեց անհետ կորած զինծառայողի հայրը:

Նա նաև հայտնեց, որ զոհերի, գերիների նորմալ թիվ չի ասում, գերիների վերադարձի հարցով էլ զրո է:

Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները գիշերել են կառավարության դիմաց, և քիչ առաջ ավարտվեց նրանց բողոքի հերթական ակցիան:
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   ՊՆ  


Լրահոս