Գորիս-Կապան ավտոճանապարհին ռուս-ադրբեջանական անցակետեր են տեղակայվել
|
|
Գորիս-Կապան ավտոճանապարհը բացվել է, ռուս-ադրբեջանական անցակետեր են տեղակայվել:
|
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:
«Ճանապարհն ամբողջությամբ բացվել է, բայց Որոտան և Նոր Առաջաձոր բնակավայրերի հատվածում՝ ճանապարհի մեջտեղում, ռուս և ադրբեջանցի սահմանապահ ուժերի համատեղ անցակետ է տեղակայվել: Հայ սահմանապահները, հավանաբար հարևանությամբ են գտնվելու»,- նշեց համայնքապետը:
Փարսյանը նշեց, որ ռուս-ադրբեջանական անցակետը, հավանաբար, մշտական է լինելու:
Հեշթեգներ.
Հայաստան
Գորիս-Կապան