Ինչպես
Zinvor.info-ին տեղեկացրել են Պաշտպանության նախարարությունից, մրցույթի հաջորդ փուլում, որին մասնակցում է 9 երկիր, առաջադրանքները կատարվել են գիշերային ժամերին:
Այս փուլում թիմերը, օգտագործելով գիշերային տեսողության սարքեր, զրահամեքենաներով հաղթահարել են երթուղով տարբեր խոչընդոտներ, ականանետերից, նռնականետերից և գնդացիրներից հրաձգություն են կատարել լուսավորված թիրախների վրա: Ադրբեջանցի զինծառայողները ճշգրիտ կրակով ոչնչացրել են բոլոր թիրախները:
Երկրորդ փուլի արդյունքներով՝ առաջին տեղը զբաղեցրել են Ղազախստանից հրետանավորները, երկրորդ տեղը՝ ռուսաստանցի հրետանավորները, երրորդը՝ ադրբեջանցի հրետանավորները: