Գորիս-Կապան միջպետական ճանապարհը մեր ինքնիշխան տարա՞ծքն է, թե՞ ոչ․ Արթուր Վանեցյան
|
|
Մեր թշնամի երկիրը փակել է միջպետական ճանապարհ, եւ մենք տեղյակ չենք՝ Սյունիքը կտրվա՞ծ է արդյոք մնացած մարզերից, թե՞ ոչ։
|
Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Մենք քննարկում ենք կառավարության ծրագիր, ունենում ենք բանավեճեր, բանը հասնում է մարտերի, բայց մեր երկրի անվտանգությունը գտնվում է լուրջ սպառնալիքի տակ։ Մեր թշնամի երկիրը փակել է միջպետական ճանապարհ, եւ մենք տեղյակ չենք՝ Սյունիքը կտրվա՞ծ է արդյոք մնացած մարզերից, թե՞ ոչ։ Պաշտպանության նախարարն ասում էր, որ եթե Հայաստանի ինքնիշխան տարածքն անգամ մեկ սանտիմետր խախտեն, կիրառվելու է ուժ, եւ թշնամին դուրս է շպրտվելու։ Պարոն նախարար, խնդրում եմ ձեր մեկնաբանությունը՝ այդ միջպետական ճանապարհը մեր ինքնիշխան տարա՞ծքն է, թե՞ ոչ։ Կուզեի նաեւ, որ Նիկոլ Փաշինյանն ասեր, թե ի վերջո ինչ փաստաթղթով է կարգավորվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհը»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկվանից ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը:
Հեշթեգներ.
Ադրբեջան
Հայաստան