Կառավարության ծրագիրը երկիրը տանում է դեպի նոր կապիտուլյացիա. Սաղաթելյան
 Կառավարության ծրագիրը երկիրը տանում է դեպի նոր կապիտուլյացիա.  Սաղաթելյան
14:02     27 08 2021    
Ընդդիմության դեմ իշխանությունների սադրանքները նպատակ ունեն ուշադրությունը շեղել Կառավարության ծրագրից, որտեղ իշխանությունները գրել են, որ ոչ ոք չպետք է հույսը դնի իրենց վրա, եւ նրանք երկիրը տանում են նոր կապիտալյացիայի ճանապարհով:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ իշխանություններն այս ծրագրով ցանկանում են Հայաստանին ներքաշել պատերազմի մեջ:

Սաղաթելյանը նշեց, որ իշխանություններն իրենց բոլոր գործողությունները հիմնավորում են նրանով, թե իբր ստացել են ժողովրդի հավանությունը: «Նրանք ասում են. ստացել ենք ժողովրդի մանդատը, ուստի անում ենք այն, ինչ ուզում ենք: Իշխանությունները երեք օր է ասում են, որ հողը պետք է հանձնվեր թշնամուն 20 տարի առաջ, եւ ավելի լավ կլիներ: Մենք պատրաստ ենք համագործակցել նույնիսկ Սատանայի հետ հանուն մեր ժողովրդի շահերի, բայց այս իշխանությունները ոչ մի կապ չունեն այդ շահերի հետ: Մենք սա չենք հանդուրժի, պայքարելու ենք մինչեւ վերջ»,- շեշտեց ԱԺ փոխխոսնակը:
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան  


Լրահոս