Իլհամ Ալիև. Հայրենական պատերազմում տարած հաղթանակը մեր պատմական հաղթանակն է
  Իլհամ Ալիև.  Հայրենական պատերազմում տարած հաղթանակը մեր պատմական հաղթանակն է
15:30     26 08 2021    
«Վերջին տարիներին ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների և նահատակների ընտանիքների հետ:

Պատերազմից առաջ, ամեն հանդիպման ժամանակ ես ասում էի, որ մենք ամեն գնով կվերադարձնենք մեր հողերը, կվերադարձնենք Ղարաբաղը, կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը, վրեժ կլուծենք նահատակների համար, և այդպես էլ եղավ: Ադրբեջանը վերականգնեց արդարությունը, վերականգնեց միջազգային իրավունքը, վերադարձրեց իր հողերը և վրեժ լուծեց իր նահատակների համար»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է նախագահ Իլհամ Ալիևը Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների և նահատակների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ:

«Հայրենական պատերազմում տարած հաղթանակը մեր պատմական հաղթանակն է», - հայտարարել է պետության ղեկավարը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս