Նախչըվանի կայազորի զորքերում միջոցներ են ձեռնարկում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարելու համար - ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նախչըվանի կայազորի զորքերում միջոցներ են ձեռնարկում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարելու համար -   ՏԵՍԱՆՅՈՒԹ
18:27     26 08 2021    
Նախչըվանի կայազորի զորքերում շարունակվում են կանխարգելիչ միջոցառումներ իրականացվել՝ վիրուսային վարակների և վարակիչ հիվանդությունների դեմ պայքարելու համար:

Այս մասին ասված է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ, հայտնում է Zinvor.info-ն:


Վիրուսային վարակներն ու վարակիչ հիվանդությունները կանխելու, զինծառայողների և նրանց ընտանիների անդամների առողջությունը պաշտպանելու համար՝ լայնածավալ ախտահանման միջոցառումներ են իրականացվում զինվորական ավաններում, կազմավորումներում, զորամասերում և ստորաբաժանումներում: Սանիտարահիգիենիկ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ:

Զորամասերի տարածքում, մասնավորապես զորանոցներում, ուժեղացվել են բուժականխարգելիչ և ախտահանման միջոցառումները`զինվորականների կողմից հիգիենայի կանոնների ճիշտ պահպանումն ապահովելու նպատակով:




Zinvor.info

Հեշթեգներ. Նախչըվան-կայազոր  


Լրահոս