«Ժողովուրդ». Քնած հայ զինվորներից 8-10 հազար դրամ են պահանջում
|
|
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկական բանակում սոված մնացած իշխանության օրոք (շատ պատգամավորներ եւ պաշտոնյաներ իրենք են բարձրաձայնել այդ մասին) նոր հանցատեսակներ են զարգանում:
|
Պարզվում է՝ տարբեր զորամասերում կամ մարտական հենակետերում զինվորին քնած բռնացնողները նրա այդ արարքը թաքցնելու համար շատ դեպքերում կոնկրետ գումար են պահանջում՝ 8-10.000դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրավապահ մարմիններում քննության առարկա են դարձել քնած զինվորներից «փրկագին» պահանջելու դեպքերը: Ընդ որում, դրանք լայն տարածում են գտել: Ու երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե բանակում զինվոր ունեցող ծնողները ստիպված չեն լինելու ներքնաշորեր ուղարկել, քանի որ համալրված է ողջ քանակը, հիմա, փաստորեն, ստիպված են ծնողները տանից գումար ուղարկել, որ քնած զինվորի ֆոտոները ջնջվեն, կամ փաստերը չհաղորդվեն վերադասին:
Ասել է թե՝ զորամասի ներսում մեկը մյուսին պարտք մնալու խնդիրը դեռեւս լուծված չէ, ու երբեմն ճակատագրական ավարտ է ունենում: Հիշեցնենք վերջին դեպքը, երբ միանգամից երեք զինվորի ծառայակիցը սպանել էր, իրավապահները դարձյալ պարտքուպահանջի եւ միմյանց արժանապատվությունը ոտնահարելու վարկած են քննում:
Հեշթեգներ.
Հայաստան
ՊՆ
Ճգնաժամ