Ադրբեջանցի զինծառայողները Մոսկվայում մասնակցում են «Մշակույթի բանակ» մրցույթին
 Ադրբեջանցի զինծառայողները Մոսկվայում մասնակցում են «Մշակույթի բանակ» մրցույթին
09:12     23 08 2021    
Մոսկվայում «Միջազգային բանակային խաղեր -2021»-ի շրջանակներում անցկացվում է «Մշակույթի բանակ» ստեղծագործական մրցույթ: Ադրբեջանը մրցույթին ներկայացնում է՝ Հազի Ասլանովի անվան բանակային գաղափարական և մշակութային կենտրոնի երգի ու պարի համույթի կոլեկտիվը, հայտնում է Zinvor.info- ն՝ վկայակոչելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը:

Մրցույթում Ադրբեջանի թիմը մրցելու է չորս փուլով՝ «Վոկալային վարպետություն», «Խորեոգրաֆիկ վարպետություն», «Գործիքային ժանր» և «Ցուցահանդեսային գործունեություն»:

Մրցույթի շրջանակներում մեր զինծառայողները կկատարեն ազգային մարտական երթեր, կներկայացնեն ադրբեջանական ժողովրդական գործիքները և ազգային պարեր:

Մրցույթը կանցկացվի օգոստոսի 22 -ից մինչև սեպտեմբերի 5 -ը, որին կմասնակցեն՝ ավելի քան 500 երաժիշտներ, վոկալիստներ և պարողներ 20 երկրներից:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս