Ադրբեջանն ամրապնդել է Նախչըվանում տեղակայված պաշտպանական ամրությունները. Լուսանկարներ
Ադրբեջանն ամրապնդել է Նախչըվանում տեղակայված պաշտպանական ամրությունները.  Լուսանկարներ
16:30     19 08 2021    
Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալըբովն այցելել է՝ Թեքեգայա և Սոյուգ շրջաններ, որոնք հանդիսանում են ՆԻՀ-ի հիմնական պաշտպանական ամրությունները, հետաքրքրվել է դրանցում ծառայության կազմակերպման և անձնակազմի կենսապայմանների մասին:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, Գերագույն Մեջլիսի նախագահը ասել է, որ երկրի սահմանների պաշտպանությունը հանդիսանում է բանակի առջև ծառացած հիմնական խնդիրը:


«Հաշվի առնելով, որ սա նաև ռազմավարական տարածք է, 2014 թվականին որոշում է ընդունվել՝ ստեղծել պահակետեր և կազմակերպել ծառայություն: Արդեն շուրջ 7 տարի ադրբեջանցի զինվորները մշտական ծառայություն են իրականացնում բարդ լեռնային պայմաններում՝ հաջողությամբ կատարում առաջադրանքները»:

Վ.Թալըբովը նվերներ է հանձնել ծառայության մեջ աչքի ընկած զինծառայողներին, շնորհակալություն է հայտնեց մյուս զինծառայողներին, հետաքրքրվել ստեղծված պայմաններով, ծանոթացել է՝ հրամանատարական դիտակետում մեր դիրքերի վիճակին, տեղագրական և մարտավարական պայմաններին:




Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախչըվան  


Լրահոս