ՊՆ. Ադրբեջանը կատարում է Քաբուլի օդանավակայանի հատվածներից մեկի պաշտպանության խնդիրները
  ՊՆ.  Ադրբեջանը կատարում է Քաբուլի օդանավակայանի հատվածներից մեկի պաշտպանության խնդիրները
16:01     17 08 2021    
Ադրբեջանի խաղաղապահ զորախումբը ներկայումս իրականացնում է՝ Քաբուլի միջազգային օդանավակայանի հատվածներից մեկի պահպանության և պաշտպանության խնդիրները, և ընդհանուր առմամբ, մեր զինծառայողները ոչ մի խնդիր չունեն:

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը:

120 հոգուց բաղկացած ադրբեջանական բանակի խաղաղապահ զորախումբը, թուրքական ուժերի հետ միասին, շարունակում է իրականացնել իր պաշտոնական պարտականությունները՝ Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու նպատակով:

Zinvor.info

Հեշթեգներ. ԱդրբեջանՊՆ  


Լրահոս