«Ժողովուրդ». Ով կզբաղեցնի ԱԱԾ փոխտնօրենի պաշտոնը. մանրամասներ
  «Ժողովուրդ».  Ով կզբաղեցնի ԱԱԾ փոխտնօրենի պաշտոնը. մանրամասներ
11:18     17 08 2021    
Ինչպես հայտնի է, օգոստոսի 4-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանն ազատվել է պաշտոնից՝ կենսաթոշակի տարիքը լրանալու հիմքով: Ասել է թե՝ երկու օր է, ինչ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը թափուր է:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունում ակտիվ խոսակցություններ են, որ Ստեփան Մելքոնյանի տեղը ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ են նշանակելու այսպես կոչված ռեժիմի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանին:

Ինչպես նախկինում գրել էինք, հնարավոր է նաեւ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ նշանակել գեներալ մայոր Եսայի Մկրտչյանին, որը ԱԱԾ հետախուզության դեպարտամենտի պետն է եւ համարվում է «պրոֆեսիոնալ» համակարգում:

Ինչեւէ, մեզ հասած լուրերի համաձայն՝ արդեն որոշումը վերջնական կայացած է, եւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ջանքերի շնորհիվ ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվելու Կամո Աղաջանյանը:

Աղաջանյանը ԱԱԾ «տնօրենն» էր, որն ազատվեց 44-օրյա պատերազմից հետո»,-գրում է թերթը:
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԱԾ   Հայաստան  


Լրահոս