ԱՀ ՊՆ. Հայ զինծառայողը մահացել է ծառայակիցների հետ կոնֆլիկտի հետևանքով
  ԱՀ ՊՆ.  Հայ զինծառայողը մահացել է ծառայակիցների հետ կոնֆլիկտի հետևանքով
13:09     16 08 2021    
Հայկական կողմի տարածած տեղեկատվությունը, թե իբր Նախչըվանի Ինքնավար Հանրապետության տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների արձակած կրակոցից հայ զինծառայող է զոհվել, ապատեղեկատվություն է:

Ինչպես արդեն նշել ենք, այսօր ժամը 09: 30 -ից սկսած Վեդիի շրջանի Արազդեյեն գյուղում տեղակայված հայկական ստորաբաժանումները դիպուկահար հրացաններից, ինքնաձիգներից և գնդացիրներից գնդակոծել են Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանի Հեյդարաբադ գյուղի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը: Տեղեկացնում ենք, որ կեղծ տեղեկություններ տարածելով՝ հակառակ կողմը նպատակ է հետապնդում թաքցնել ներսում ծագած կոնֆլիկտի պատճառով հայ զինծառայողի սպանության փաստը:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այդ մասին հայտնել են պաշտպանության նախարարությունից:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան-ՊՆ  


Լրահոս