Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 28-ին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի փոխնախարար Սեյիդ Աբբաս Արագչիի գլխավորած պատվիրակությանը ընդունելիս, տեղեկացնում է
Zinvor.info-ն:
Երկրի ղեկավարը հիշեց, որ այսօր մի քանի գյուղ է ազատագրվել. «Սակայն Հայաստանը վախկոտ հարձակումներով թիրախավորել է մեր խաղաղ բնակիչներին: Մի քանի ժամ առաջ նա մի քանի հրթիռ արձակեց Բարդայի ուղղությամբ, ինչի արդյունքում զոհվեց 21 քաղաքացի և վիրավորվեց ավելի քան 70 խաղաղ բնակիչ: Զոհվածների թիվը կարող է աճել: Երեկ էլ Հայաստանը հարվածեց Բարդային և կրկին խաղաղ բնակչությանը: Այս հարվածի արդյունքում չորս մարդ է զոհվել, նրանցից մեկը յոթ տարեկան աղջիկ է: Հայաստանը, որը չի կարողանում մեր առջև կանգնել մարտի դաշտում, ցանկանում է նման անբարոյական քայլերով հարվածել մեզ, կանգնեցնել մեզ: Բայց դա չի հաջողվի»:
«Հայաստանը խախտում է հրադադարի ռեժիմը, որը հայտարարվել է արդեն երրորդ անգամ և համաձայնեցվել է նրա խնդրանքով: Առաջին անգամ, հոկտեմբերի 10-ին Մոսկվայում այն հռչակագրի ընդունումից մեկ օր չանցած, Հայաստանն իր տարածքից բալիստիկ հրթիռներ արձակեց Գյանջայի ուղղությամբ: Բոլորն էլ գիտեն, որ Հայաստանը խախտեց այս հրադադարը, և այս անգամ էլ Հայաստանը խախտեց այն: Հիմա իրավիճակը մեր ազատագրված քաղաքներում և գյուղերում պարզ է: Ավերվել են մեր գրեթե բոլոր քաղաքներն ու գյուղերը: Քանդվել են գերեզմաններ, պատմական հուշարձաններ, բոլոր շինությունները: Ասես վայրենի ցեղը գրավել էր այս հողերը: Մեր մզկիթները ոչնչացվեցին և վիրավորվեցին հայերի կողմից: Նրանք խոզեր էին պահում Զանգիլան շրջանում գտնվող հայերի կողմից ավերված մզկիթում: Այս կադրերը հասանելի են ինտերնետում: Ամբողջ աշխարհը, ամբողջ մահմեդական աշխարհը տեսնում է, թե մենք ինչ վայրենիների դեմ ենք պայքարում: Բայց ես նորից եմ ուզում ասել, որ մեզ ոչինչ չի կարող կանգնեցնել: Եթե Հայաստանը ինքնակամ չհեռանա գրավյալ տարածքներից, մենք նրանց այնտեղից դուրս կբերենք», - ասել է նախագահ Իլհամ Ալիևը: