Փաշինյանի հրաժարականը պահաջող և պաշտոնազրկված զինվորականների թիվը հասավ 9-ի
|
|
Հրաժարական պահանջողներից հերթականի հրաժարականը
|
2021 թվականի օգոստոսի 13-ին Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ արձակուրդում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պաշտոնազրկվել է 2021 թվականի փետրվարի 25-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած հերթական գեներալը՝ ՀՀ ԶՈՒ 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ժիրայր Պողոսյան։ Այս պահի դրությամբ հրաժարականը պահաջող և պաշտոնազրկված զինվորականների թիվը հասավ 9-ի․
1. ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը,
2. ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը,
3. ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը,
4. ՀՀ ԶՈՒ Հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ գեներալ-մայոր Արմեն Վարդանյանը,
5. ՀՀ ԶՈՒ Ինժեներական զորքերի պետ-վարչության պետ գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը,
6. ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը,
7. ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Վալերիկ Քոչարյանը,
8. ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ստեփան Գևորգյանը,
9. ՀՀ ԶՈՒ 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ժիրայր Պողոսյան։
Հեշթեգներ.
Հայաստան