Այս մասին
Zinvor.info-ին հայտնել են Պաշտպանության նախարարությունից:
Իսկ օգոստոսի 13-ին, ժամը 02:30-ի սահմաններում, գնդակոծության են ենթարկվել Ֆիզուլիի շրջանի Յուխարի Վեյսալիի, Խոջալուի շրջանի Սղնախ բնակավայրերում և Շուշա քաղաքի շրջակայքում գտնվող Ադրբեջանի բանակի դիրքերը: Այս ուղղություններով կրակոցները բացվել են հայկական անօրինական զինված խմբավորումների կողմից Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ:
Ադրբեջանական բանակի անձնակազմի շրջանում զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվ իրադրությունը գտնվում է մեր ստորաբաժանումների վերահսկողության ներքո: