Օմբուդսմենի ապարատ. Հայաստանի սադրանքները ստանում են սիստեմատիկ բնույթ
  Օմբուդսմենի ապարատ.  Հայաստանի սադրանքները ստանում են սիստեմատիկ բնույթ
14:47     12 08 2021    
«Սահմանամերձ և օկուպացիայից ազատագրված տարածքներում Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ իրականացված սադրանքներն արդեն ստանում են սիստեմատիկ բնույթ»:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտնել են Օմբուդսմենի ապարատից:

Հաղորդվում է, որ օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները Ճամբարակի շրջանի Ճամբարակ և Թթուջուր, ինչպես նաև Բասարքեչարի շրջանի Աշաղը Շորժա բնակավայրերում գտնվող դիրքերից պարբերաբար գնդակոծել են Գեդաբեկի Զամանլը և Գարավելլեր, ինչպես նաև Քելբաջարի շրջանի Զեյլիկ գյուղերի մոտ տեղակայված ադրբեջանական դիրքերը:

«Հայկական կողմը կրկին սրում է իրավիճակը տարածաշրջանում, լուրջ սպառնալիք է ստեղծում խաղաղ գործընթացի, ոչ միայն զինվորականների, այլև սահմանամերձ գոտում բնակվող քաղաքացիական անձանց կյանքի և առողջության համար»:
Zinvor.info

Հեշթեգներ. Օմբուդսմենի-ապարատ   Հայաստան  


Լրահոս