Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտնել են Օմբուդսմենի ապարատից:
Հաղորդվում է, որ օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները Ճամբարակի շրջանի Ճամբարակ և Թթուջուր, ինչպես նաև Բասարքեչարի շրջանի Աշաղը Շորժա բնակավայրերում գտնվող դիրքերից պարբերաբար գնդակոծել են Գեդաբեկի Զամանլը և Գարավելլեր, ինչպես նաև Քելբաջարի շրջանի Զեյլիկ գյուղերի մոտ տեղակայված ադրբեջանական դիրքերը:
«Հայկական կողմը կրկին սրում է իրավիճակը տարածաշրջանում, լուրջ սպառնալիք է ստեղծում խաղաղ գործընթացի, ոչ միայն զինվորականների, այլև սահմանամերձ գոտում բնակվող քաղաքացիական անձանց կյանքի և առողջության համար»: