«Անբարոյականից ամեն ինչ սպասելի է». Զաքարյան
 «Անբարոյականից ամեն ինչ սպասելի է».  Զաքարյան
13:51     12 08 2021    
«Կապիտուլյացիա ստորագրած հայրենադավների ոհմակի «երեւելի» ներկայացուցիչներից մեկը ընդդիմության ելույթները մեկնաբանում է որպես ընտրություններում պարտվելու արդյունք։

Պատերազմում պարտվելն ու հայրենիքը թշնամուն հանձնելը՝ ըստ հայրենադավների, այդքան էլ ցավոտ չէ, որքան ընտրություններում պարտվելը։ Այսինքն՝ ընդդիմությունը սրանց կապիտուլյանտ է անվանում ոչ թե նրա համար, որ կապիտուլյացիա են ստորագրել, այլ նրա համար, որ ընդդիմությունը պարտվել է ընտրություններում։ Այ քեզ անբարո մտածողություն։

Մի ընկեր ունեմ, նման դեպքերում ասում էր. «Անբարոյականից ամեն ինչ սպասելի է»», - գրում է ԱԺ հինգերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Կապիտուլյացիա  


Լրահոս