Տավուշի մարզի մի քանի գյուղերում եւս ռուս սահմանապահների ուղեկալներ կտեղակայվեն
 Տավուշի մարզի մի քանի գյուղերում եւս ռուս սահմանապահների ուղեկալներ կտեղակայվեն
11:45     12 08 2021    
Տավուշի մարզի մի քանի գյուղերում եւս հնարավոր է ռուս սահմանապահների ուղեկալներ տեղակայվեն։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Բեգինյանը։

«Մի քանի օր առաջ Ազատամուտ ռուս երկու սահմանապահ եկան, տարածքներ նայեցին, որ իրենց ուղեկալը տեղակայեն։ Դեռ որոշված չէ, թե ուղեկալը որտեղ է տեղակայվելու։ Հիմա Ազատամուտում ժամանակավոր մնում են ռուս երկու սահմանապահները եւ նրանց հետ ժամանած ազգությամբ հայ 10 տեխնիկական աշխատողներ։ Երբ ուղեկալի տեղակայման աշխատանքները սկսվեն, նրանց կմիանան մոտ 50 հոգանոց անձնակազմը»,– ասաց Արթուր Բեգինյանը։

Ազատամուտի ղեկավարի պաշտոնակատարի տեղեկություններով՝ Բերդի տարածաշրջանի սահմանային գյուղերից սկսելով հնարավոր է տեղակայվեն ռուս սահմանապահների ուղեկալներ։ Խոսքը Այգեպարի, Պառավաքարի, Այգեհովիտի, Բերքաբերի, Կոթիի եւ Դովեղ գյուղերի մասին է։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս