Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն գործակալությունը, Ադրբեջանի ՊՆ-ն այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել:
«Վերջին օրերին նկատվում են Հայաստանի կողմից, 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ, իր զինված ուժերի անձնակազմի վերատեղակայման դեպքեր ադրբեջանական տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը, ինչպես նաև Մուխթարքանդ, Շուշաքենդ բնակավայրերի, Քելբաջարի և Լաչինի շրջանների վարչական սահմանների արևելյան ուղղությամբ գտնվող տարածքներում հայկական նոր ռազմական դիրքերի ստեղծում»,- ասված է պաշտպանության նախարարության չորեքշաբթի տարածած հայտարարության մեջ:
«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը, եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան, պետք է վերջ տան ադրբեջանական տարածքներում, որտեղ իրենք ժամանակավորապես են տեղակայված, Հայաստանի Զինված Ուժերի տեղակայման դեպքերին», - ասել է Ադրբեջանի պաշտպանությունը: