Խաղաղապահ ուժերը պետք է վերջ տան Հայաստանի ԶՈւ-ի տեղակայման դեպքերին. Ադրբեջանի ՊՆ
 Խաղաղապահ ուժերը պետք է վերջ տան Հայաստանի ԶՈւ-ի տեղակայման դեպքերին.  Ադրբեջանի ՊՆ
15:05     11 08 2021    
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հայկական զինված ուժերի անձնակազմի անօրինական տեղակայման մասին:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն գործակալությունը, Ադրբեջանի ՊՆ-ն այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել:

«Վերջին օրերին նկատվում են Հայաստանի կողմից, 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ, իր զինված ուժերի անձնակազմի վերատեղակայման դեպքեր ադրբեջանական տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը, ինչպես նաև Մուխթարքանդ, Շուշաքենդ բնակավայրերի, Քելբաջարի և Լաչինի շրջանների վարչական սահմանների արևելյան ուղղությամբ գտնվող տարածքներում հայկական նոր ռազմական դիրքերի ստեղծում»,- ասված է պաշտպանության նախարարության չորեքշաբթի տարածած հայտարարության մեջ:

«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը, եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան, պետք է վերջ տան ադրբեջանական տարածքներում, որտեղ իրենք ժամանակավորապես են տեղակայված, Հայաստանի Զինված Ուժերի տեղակայման դեպքերին», - ասել է Ադրբեջանի պաշտպանությունը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս