Իմ և նրա միջև տեղի է ունեցել մի քանի միջադեպ. Արզումանյան
 Իմ և նրա միջև տեղի է ունեցել մի քանի միջադեպ.  Արզումանյան
12:09     11 08 2021    
Հայաստանի Ղարաբաղում տեղակայված զորամասի հրամանատար Միքայել Արզումանյանի գործելաոճի վերաբերյալ NEWS.am-ի աղմկահարույց հրապարակումից հետո, իրեն հետ կապված միջադեպի և ծառայությունից ազատման հետ կապված պարզաբանումներ է ներկայացրել հրամանատարի նախկին օգնական-վարչական խմբի ղեկավար, գնդապետ Սամվել Աբրահամյանը:

Նա մեզ հետ զրույցում նշեց, որ նյութը հրապարակելուց հետո որոշ շրջանակներ փորձել են տեղեկատվության սկզբնաղբյուրը կապել իր անվան հետ: «Պետք է հիասթափեցնեմ, որ նման պրիմիտիվ գործելաոճն իմը չէ. եթե ես ասելիք եմ ունենում, ապա այն կրում է ուղիղ և հասցեական բնույթ»,- ասաց նա:

Աբրահամյանը զավեշտալի համարեց իրեն ծեծի ենթարկելու տեղեկությունները, բայց նշեց, որ նրանց միջև տեղի է ունեցել մի քանի միջադեպ. «Անգամ մեծ ցանկության դեպքում նա (նախարարի պաշտոն զբաղեցրած անձը) ինձ հետ բռունցքի ուժով խոսել չի կարող: Շատ փակագծեր չբացելով կարող եմ ասել, որ նախարարի՝ պաշտոնեական դիրքի չարաշահման հետևանքով իմ և նրա միջև տեղի է ունեցել մի քանի միջադեպ: Դրան հաջորդել է օրենքի կետերի կոպիտ խախտմամբ ինձ ծառայությունից ազատելը»:
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան  


Լրահոս