Ձեր պատգամավորները խոսում են, որ անկլավները պետք է հանձնել. Հայկ Մամիջանյան
 Ձեր պատգամավորները խոսում են, որ անկլավները պետք է հանձնել.  Հայկ Մամիջանյան
11:12     11 08 2021    
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ժամանակ մեր Պաշտպանության հանձնաժողովի նախագահը ամեն առիթ պետք է օգտագործեր իր ձայնը բարձրաձայնելու համար: Համենայն դեպս, խորհրդարանում Անդրանիկ Քոչարյանը միշտ հնարավորություն գտնում էր իր ձայնը բարձրացնելու համար:

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ժամանակ Պաշտպանության հանձնաժողովի նախագահի ձայնի հնարավորություն չունենալուն:

Խոսելով «կապիտուլյացիա» տերմինի չօգտագործման հետ կապված Ռուբեն Ռուբինյանի հայտարարության մասին՝ Մամիջանյանը նշեց.

«Մեզ էլ հաճելի չէ այդ փաստը, բայց փաստը մնում է փաստ. այդ հայտարարության մեջ մի կետն էր վիճելի առումով հայանպաստ, դա էլ չի կատարվել: Մենք գերի թշնամուն հանձնել ենք, բայց մեր գերիներին դեռ հետ չենք ստացել: Ձեր պատգամավորները խոսում են, որ անկլավները պետք է հանձնել, որ դելիմիտացին, դեմարկացիան այլընտրանք չունեն, այսինքն՝ մենք ոչ մի պայման չենք թելադրել այդտեղ»:

Հայ պատգամավորը անդրադարձավ նաև զոհերի թվի հետ կապված քննարկումներին՝ նշելով․

«Բոլոր այն մարդիկ, ովքեր մեղադրում են զոհերի թիվը ավելացնելու մեջ, թող գնան մեղադրեն այն մարդկանց, ովքեր Քառօրյայի թիվը մինչև այսօր մեծացնում են: Քառօրյային մենք ունեցել ենք 75 զոհ, ձեր պատգամավորների մեծ մասը 100-ից ավել թիվ է օգտագործում»:

Անդրադառնալով բանակում առկա խնդիրներին և բարեփոխումներին՝ Մամիմիջանյանը ասաց.

«Երբ խոսք է գնում բանակաշինության մասին, դուք ներքնաշորից եք խոսում: Այդ տենդերը Վիգեն Սարգսյանն է ստորագրել: Ձեր այցեքարտ հանդիսացող բանակի բարեփոխումները՝ սննդի ռեֆորմ, զինվորների ապահովագրութան հիմնադրամը և այլն, կատարվել են Վիգեն Սարգսյանի օրոք: Վիգեն Սարգսյանը մի պորտֆել ունի, որը պետական կառավարման ավելի շատ փորձառություն ունի, քան ձեր կուսակցության որոշ գործիչներ»,- նշեց Մամիջանյանը:
Zinvor.info

Հեշթեգներ. ՆԱՏՕ   Հայաստան  


Լրահոս