Պնախարարը ծանոթացել է՝ ռազմաբժշկական հաստատությունների վիճակին - ԼՈՒՍԱՆԿԱՐ+ՏԵՍԱՆՅՈԹ
10:47
07 08 2021
Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հանձնարարությամբ շարունակվում են՝ ադրբեջանական բանակի անձնակազմի առողջության պահպանմանն ուղղված նպատակային միջոցառումները:
Ինչպես Zinvor.info-ին տեղեկացրլ են Պաշտպանության նախարարությունում, զորամասերը ձեռնարկում են համապատասխան միջոցներ՝ ուղղված ժամանակակից չափանիշներին համապատասխան բժշկական ենթակառուցվածքի ստեղծմանը:
Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը զննել է Քելբեջարի շրջանի հիմնանորոգված ռազմական հոսպիտալը:
Տարածքին ծանոթանալու շրջանակներում պաշտպանության նախարարին զեկուցվել է, որ ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած հոսպիտալում ստեղծել է զինծառայողների բուժման համար բոլոր պայմանները: Նշվել է, որ զինվորական հոսպիտալն ունի՝ վիրաբուժական բաժանմունք, ընդունարան և ախտորոշիչ, բուժական, վիրաբուժական, վարակիչ, բժշկական մատակարարման բաժանմունքներ, լաբորատորիա, անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ, ինչպես նաև ճաշարան, ռենտգեն և ատամնաբուժական բաժանմունքներ:
Այնուհետև նախարարն այցելել է՝ Լաչինի շրջանի տարածքում տեղակայված ժամանակակից սարքավորումներով հագեցած ռազմաբժշկական կենտրոն և ծանոթացել է այնտեղ ստեղծված պայմաններին: