Չի բացառվում, որ Տավուշի այլ հատվածներում ևս ռուս սահմանապահներ կտեղակայվեն
 Չի բացառվում, որ Տավուշի այլ հատվածներում ևս ռուս սահմանապահներ կտեղակայվեն
11:11     07 08 2021    
Ոսկեպարում ռուս սահմանապահների տեղակայման գործընթացն իրականացվում է ՀՀ սահմանային անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Նրա դիտարկմամբ՝ առաջիկայում Տավուշի այլ հատվածներում սահմանապահների տեղակայումը չի բացառվում:

Հարցին, թե ի՞նչ իրավապայմանագրային հիմքով են Տավուշում տեղակայվում ռուս սահմանապահները և արդյո՞ք խոսքը 1997 թ. հայ-ռուսական համաձայնագրի մասին է, իշխող խմբակցության պատգամավորն ասել է, որ չեն կարող ստվերային պայմանագրեր կամ համաձայնագրեր լինել, որոնց մասին հանրությունը տեղյալ չէ:

«Եթե հայ-ռուսական հարաբերություններում նոր պայմանագիր լինի, բոլորը կիմանան դրա մասին, դա փաստում է այն, որ հայ-ադրեբջանական սահմանով սահմանապահների տեղակայման առաջարկը վարչապետը հրապարակայնորեն է արել: Սահմանապահների տեղակայումը ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովելու երաշխիք է»,- ասել է Հովհաննիսյանը:
Zinvor.info

Հեշթեգներ. Տավուշ   Հայաստան  


Լրահոս