Քերեմ Մուստաֆաև. Համատեղ զորավարժությունները՝ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հզորության ցուցադրումն է
  Քերեմ Մուստաֆաև.  Համատեղ զորավարժությունները՝ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հզորության ցուցադրումն է
15:03     05 08 2021    
«Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագրի համապատասխան՝ Նախչըվանում և Թուրքիայի Կարս քաղաքում մարտական հրաձգությամբ համատեղ տակտիկական զորավարժությունները հանդիսանում են՝ երկու եղբայրական երկրների ռազմական հզորության ցուցադրումը»։

Ինչպես փոխանցում է Zinvor.info-ն, այդ մասին հայտարարել է՝ Առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Քերեմ Մուստաֆաևը։

«Առանձին համազորային բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից անցկացված տակտիկական-հատուկ զորավարժությունների հաջող ավարտը հանդիսանում է՝ Թուրքիայի Հանրապետության Սպարտա և Կայսերի քաղաքներում, Նախչըվանի Լեռնային նախապատրաստման ուսումնական կենտրոնում կազմակերպված դասընթացներին և 44-օրյա Հայրենական պատերազմի ընթացքում մարտական փորձի պրոֆեսիոնալ կիրառման ակնառու ցուցանիշը»,- ընդգծել է հրամանատարը։

Նշենք, որ «Նախչըվանի կայազորի 2021 ուսումնական տարվա համակարգման պլանի» համապատասխան՝ անցկացվել են տակտիկական-հատուկ դասընթացներ։ Առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Քերեմ Մուստաֆաևի հրամանատարությամբ և Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների կողմից անցկացված զորավարժությունների ընթացքում ստուգվել են՝ անձնակազմի գործնական հմտությունները, ինչպես նաև շենքերում մարտական գործողություններ անցկացնելու փորձը։

Զորարժությունների հաջող ավարտի հետ կապված, որոնց, որպես դիտորդներ և հրահանգիչներ մասնակցել է Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների խումբը՝ կայացել է պարգևատրման արարողությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս