Ինչպես փոխանցում է
Zinvor.info-ն, այդ մասին հայտարարել է՝ Առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Քերեմ Մուստաֆաևը։
«Առանձին համազորային բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից անցկացված տակտիկական-հատուկ զորավարժությունների հաջող ավարտը հանդիսանում է՝ Թուրքիայի Հանրապետության Սպարտա և Կայսերի քաղաքներում, Նախչըվանի Լեռնային նախապատրաստման ուսումնական կենտրոնում կազմակերպված դասընթացներին և 44-օրյա Հայրենական պատերազմի ընթացքում մարտական փորձի պրոֆեսիոնալ կիրառման ակնառու ցուցանիշը»,- ընդգծել է հրամանատարը։
Նշենք, որ «Նախչըվանի կայազորի 2021 ուսումնական տարվա համակարգման պլանի» համապատասխան՝ անցկացվել են տակտիկական-հատուկ դասընթացներ։ Առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Քերեմ Մուստաֆաևի հրամանատարությամբ և Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների կողմից անցկացված զորավարժությունների ընթացքում ստուգվել են՝ անձնակազմի գործնական հմտությունները, ինչպես նաև շենքերում մարտական գործողություններ անցկացնելու փորձը։
Զորարժությունների հաջող ավարտի հետ կապված, որոնց, որպես դիտորդներ և հրահանգիչներ մասնակցել է Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների խումբը՝ կայացել է պարգևատրման արարողությունը։