Նախչըվանի ԱՀԲ-ի հատուկ ստորաբաժանումների հետ անցկացվել է հատուկ զորավարժություն
  Նախչըվանի ԱՀԲ-ի հատուկ ստորաբաժանումների հետ անցկացվել է հատուկ զորավարժություն
13:56     05 08 2021    
«2021 ուսումնական տարվա Նախչըվանի կայազորային զորքերի մարտական համակարգման ծրագրի» համաձայն՝ անցկացվող տակտիկական-հատուկ զորավարժության թեման եղել է խաղաղ բնակչության շրջանում խուճապ և սաբոտաժ ստեղծել պատրաստվող պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացում:

Zinvor.info-ն հայտնում է, որ դասընթացին, որին հեևում էին Առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Քարամ Մուստաֆաևը և Թուրքիայի զինված ուժերի անդամները, փորձարկեցին անձնակազմի գործնական հմտությունները և շենքերում մարտական ​​գործողություններ իրականացնելու կարողությունը:

Ձերք բերված հետախուզության տվյալների հիման վրա դիվերսիոն խմբերը թաքնվել են բնակավայրերի մոտ գտնվող լքված շենքում:

Պայմանական հակառակորդի սադրիչ փորձերը կանխելու նպատակով հատուկ ջոկատայինները տարբեր ուղղություններից և ուղղաթիռներից մտել են շենք, որտեղ ահաբեկիչները թաքնվում էին, օգտագործելով տարբեր հրազեն սադրիչներին չեզոքացնելու համար:

Վերջում արժեքավոր նվերներ հանձնվեցին զինծառայողներին:


Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան-ՊՆ  


Լրահոս