Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին Հայաստանի Ազգային ժողովի հատուկ նիստին խորհրդարանի երեք փոխխոսնակներից մեկի պաշտոնի թեկնածության քննարկման ժամանակ ասաց արդեն ընտրված փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:
Նա, մասնավորապես, հարց ուղղեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:
«Երբ 2001-ին Ադրբեջանը նախարարություն ստեղծեց, որն այժմ զբաղվում է ռազմական արդյունաբերությամբ եւ անօդաչու թռչող սարքերի արտադրություն է սկսում, ի՞նչ էիք անում այդ ժամանակ, որպեսզի հայկական բանակը նույնպես զարգանար այդ ուղղությամբ»,- հարցրեց Արշակյանը:
Այս կապակցությամբ, ինչպես նշեց ԱԺ փոխխոսնակը, նոր հարց է ծագում` որտե՞ղ էին հայկական անօդաչու թռչող սարքերը պատերազմի ժամանակ:
«Դրանցից այն ԱԹՍ-ները, որոնց մշակումն ավելի վաղ էր սկսվել, կիրառվեցին, բայց, ինչպես գիտենք, դրանք ընդհանուր ծավալով մի քանի անգամ զիջում էին հակառակորդին»,- ասաց Արշակյանը:
Ըստ ԱԺ փոխխոսնակի` Սեյրան Օհանյանը պետք է հիշի, որ ութ տարի նա ղեկավարում էր ոլորտը հենց այն ժամանակ, երբ ադրբեջանական բանակը զինված էր ամենաժամանակակից զենքերով: