Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին Հայաստանի Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Սահմանների պաշտպանությունն իրականացնելու հարցում մեր երկիրը պետք է ի վիճակի լինի ինքն իրականացնել այդ խնդիրները: Այն երկիրը, որն ի վիճակի չէ պաշտպանել սեփական սահմանները, խոսել ինքնիշխանության մասին շատ դժվար է»,-ասաց նա:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պետք է արդիականացնել բանակը, Սեյրան Օհանյանն ասաց. «Այս փուլում բանակի արդիականացման աշխատանքներին տեղյակ չեմ»: