Ճակատենի ճանապարհից ադրբեջանցիները 4-5 մ հեռավորության վրա․ համայնքապետ
 Ճակատենի ճանապարհից ադրբեջանցիները 4-5 մ հեռավորության վրա․  համայնքապետ
12:11     05 08 2021    
«Դեկտեմբերից սկսեցին արագ կերպով ինժեներական աշխատանքներ կատարել իրենց դիրքերում, հարթեցման տեխնիկա է աշխատել, ինչից հասկացանք, որ ճանապարհ են կառուցում, մեկ ամսվա մեջ ամեն ինչ կազմակերպել են»:

Այս մասին Tert.am-ին հայտնել է Ճակատեն համայնքի ղեկավար Արա Հարությունյանը։

Համայնքապետի խոսքով՝ շատ մոտ ենք իրենց, անվտանգության խնդիր կա։

«Եթե էսպես շարունակվի, գյուղում մարդ չի մնալու։ Ես ամեն օր գնում, գալիս եմ Ճակատեն, ու ամեն օր ադրբեջանցիները 4-5 մ հեռավորության վրա ինձ ձեռքով են անում»։

Հարությունյանի խոսքով՝ ադրբեջանական ամենամոտ դիրքը գյուղից 650-700 մ է հեռու։

«Դեկտեմբերից սկսեցին արագ կերպով ինժեներական աշխատանքներ կատարել իրենց դիրքերում, հարթեցման տեխնիկա է աշխատել, ինչից հասկացանք, որ ճանապարհ են կառուցում, մեկ ամսվա մեջ ամեն ինչ կազմակերպել են, իսկ մեր ճանապարհը վերանորոգելու համար արդեն 3 ամիս է՝ դիմել են բոլոր պատական մարմիններին, որ վերանորոգեն, դեռ պատասխան կա։ Աստված հեռու, որ պատերազմ, սկսվի այդ ճանապարհը մեզ շատ է պետք գալու։ Սպասում ենք, բայց հնարավոր է գա մի օր, որ էլ չկարողանանք սպասել»,- նշել է համայնքապետը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս