«500-ից ավել երկարաժամկետ բետոնյա կրակակետեր են եղել բոլոր բնագծերում». Օհանյան
 «500-ից ավել երկարաժամկետ բետոնյա կրակակետեր են եղել բոլոր բնագծերում».  Օհանյան
15:04     04 08 2021    
2018-ից հետո էլ ինժեներական աշխատանքները շարունակվել են, բայց համեմատել նախկինում արված աշխատանքների հետ` անընդունելի է։

Հայաստանի Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով նախկինում և իշխող ուժի ղեկավարման տարիներին արված աշխատանքներին։

Նշենք, որ Օհանյանը 2008-16 թվականների Հայաստանի պաշտպանության նախարարն է եղել։

«Ինժեներական առաջին խոշոր աշխատանքներն իրականացվել են 1996-98 թվականներին, երկրորդ ամենալայնածավալ աշխատանքներն իրականացվել են 2003-06 թվականներին, իսկ 2008-ից հետո լայնամասշտաբ աշխատանքներն են իրականացվել նաև ՀՀ սահմաններում։ Բացի այդ, ահռելի ականապայթյունային և ոչ ականապայթյունային ինժիներասակրավորական համակարգ է ձևավորվել»,–ասաց Օհանյանը։

Նրա խոսքով` 500-ից ավել երկարաժամկետ բետոնյա կրակակետեր են եղել բոլոր բնագծերում։ Օհանյանը նշեց` Ապրիլյան պատերազմի ժամանակ մխրճում է եղել միայն 20 կիլոմետր հատվածում։ Բացի այդ, կահավորվել են խրամատներ, հակատանկային փոսեր, ճանապարհներ։

«Ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանն Ապրիլյան պատերազմից հետո ինձ մոտ եկավ. իմ աշխատասենյակում հարցադրում կատարեց` ինչպե՞ս է ստացվել, որ Ապրիլյանից հետո ավելի շատ ենք աշխատանք կատարել, քան նախկին տարիներին։ Ես սեղմեցի կոճակը և բանակի հրամանատարի հետ խոսեցի` նրան հարց տալով, թե քանի՞ կիլոմետր հակատանկային փոս ունի. ինձ պատասխանեց` 483 կմ, իսկ քանի՞սն ես հիմա կառուցել` 6.7 կիլոմետրը։ Հիմա ինչպե՞ս է ստացվում` նախկինում ավելի քիչ է արվել»,–ասաց Օհանյանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   ՊՆ  


Լրահոս