Ադրբեջանական բանակում մեկնարկել է ամառային ուսումնական շրջանը
 Ադրբեջանական բանակում մեկնարկել է ամառային ուսումնական շրջանը
09:00     04 08 2021    
2021 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակի զորատեսակներում, միավորումներում, կազմավորումներում և զորամասերում մեկնարկել է ամառային ուսումնական շրջանը: Զորամասերում անցկացվող միջոցառումներում նշվել են ուսումնական շրջանի հիմնական նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև դրանց կատարման կարգը:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը, նշվել է, որ բանակում ուսումնական գործընթացն իրականացվում է՝ Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի պահանջներին, պաշտպանության նախարարի հրամաններին ու կարգադրություններին համապատասխան, զորքերի մարտունակության մակարդակը բարձրացնելու նպատակով՝ ցամաքում, ծովում և օդում ռիսկերի ու իրական սպառնալիքների, ինչպես նաև Հայրենական պատերազմում ձեռք բերված մարտական փորձի հաշվառմամբ:

Ամառային ուսումնական շրջանի մեկնարկի կապակցությամբ զորամասերում անցկացվել են շարային ստուգատեսներ, ստուգվել է նյութատեխնիկական բազայի վիճակը, մեկնարկ է տրվել մարտական պատրաստության պարապմունքներին:


Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան-ՊՆ  


Լրահոս