Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բնակավայրի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը։
«Շատ ուժեղ ինժեներական աշխատանքներ են կատարում, ավելացել է մարդկանց թիվը, տեխնիկայի քանակը։ Մինչև վերջին մեկ շաբաթն էլ էին աշխատանքներ անում, բայց հիմա են առավել ակտիվ, ավտոմեքենաների, տեխնիկայի շարժն է շատ ակտիվ։ Գյուղից հեռավորությունը 300-600 մետր է, ինչի արդյունքում էլ այդ աշխատանքները տեսանելի են գյուղաբնակներին»,-ասաց Հովսեփյանը՝ նշելով, թե հստակ չէ՝ կոնկրետ ինչ աշխատանքներ են իրականացվում։