Ադրբեջանի զորքերը կանգնած են սահմանի ուղղությամբ. Եղոյան
 Ադրբեջանի զորքերը կանգնած են սահմանի ուղղությամբ.  Եղոյան
11:07     04 08 2021    
Նորմալ է, որ ընդդիմությունը քննադատում է իշխանությունների. Ընդդիմության դեմ պետք չի պայքարել: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 3-ին, Աժ-ում, լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ի պատգամավոր Արման Եղոյանը:

Անդրադառնալով սահմաններին տիրող իրավիճակին, որ իբրև Ադրբեջանի զինուժը արդեն երեք ամիս գտնվում է ՀՀ տարածքում, նա ասաց.

«Հայաստանի եւ Ադրբեջանի նախկին խորհրդային սահմանի ամբողջ երկայնքով մեր զորքերը եւ Ադրբեջանի զորքերը շատ քիչ կետերում է, որ կանգնած են սահմանի ուղղությամբ: Դեռեւս 1990-ականներից զորքերը Տավուշի մարզում, Գեղարքունիքի մարզում կանգնած են այնպես, ինչպես տվյալ տեղանքի լանդշաֆտն է թելադրում երկու կողմերին»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս