Հայտնաբերվել է 6 հայ զինծառայողի աճյուն
 Հայտնաբերվել է 6 հայ զինծառայողի աճյուն
10:44     04 08 2021    
Պատերազմի ընթացքում սպանված և անհետ կորած համարվող հայ զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն շարունակվել են Ֆիզուլիի շրջանում:

Հայտնաբերվել է 3 հայ զինծառայողի աճյուն: Եվս 3 աճյուն ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցել Խըրմթզթ Քըրմըզը Բազար համայնքի հատվածում:

Ընդհանուր առմամաբ, այսօր ազատագրված տարածքներից տարհանվել է 6 հայ աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաննությունից հետո:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է 1629 հայ աճյուն:

Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   ՊՆ   Ճգնաժամ  


Լրահոս