Անվտանգության հարցերը չեն կարող իջնել ասֆալտի մակարդակի. Օհանյան
14:41
03 08 2021
Եթե իշխանությունները համարձակություն ունենան այդ քննիչ հանձնաժողովը հանձնել ընդդիմադիր խմբակցություններին, այդ պարագայում ես կհասկանամ, որ իշխանությունը ցանկանում է անաչառ քննություն կատարել 44-օրյա պատերազմի ուսումնասիրման հարցով:
Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին Հասյաստանի ԱԺ-ում լրագրողների հետ զրուցյում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն Շուշայի վերաբերյալ ասում էր, որ պետք է կոնկրետ անձինք բացատրություններ տան եւ այդ անձանց թվում նշում նաեւ Սեյրան Օհանյանին, նա ասաց. «Եթե Նիկոլ Փաշինյանը տիրապետում է պետական կառավարման եւ ռազմական կառավարման համակարգին, եւ ընդհանուր առմամբ այն անձանց, որոնք այդ համակարգի ներսում են եղել եւ պաշտոններ զբաղեցրել, ինքը եւ ընդհանրապես, մեր ժողովուրդը պետք է հասկանան, որ որեւէ մեկ անձ, որը որեւէ պետական կամ ռազմական պաշտոնում չի եղել, չէր կարող որեւէ լծակ ունենար այս կամ այն գործողությունը ղեկավարելու համար: Որոշումներ կայացնելու իրավունքը տրված է պետությանը, գերագույն հրամանատարին եւ ռազմական ղեկավարությանը: Մնացած անձինք, որոնք այս կամ այն պահին խորհուրդներ են տվել, այդ խորհուրդները լիակատար ընդունելու համար են եղել: Ես այդպիսի հնարավորություններ եւ լծակներ չեմ ունեցել»:
Ինչ վերաբերում է նրան, որ իշխանությունը շտապեց հայտարարել, որ մտադիր են ստեղծել 44-օրյա պատերազմն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, Սեյրան Օհանյանն ասաց. «Կարծում եմ՝ նրանք փորձել են հասկացնել, որ պաշտպանության, անվտանգության հանձնաժողովն իրենցն է լինելու եւ այդ հանձնաժողովի շրջանակներում են ձեւավորելու քննիչ հանձնաժողովը: Իսկ եթե այդ հանձնաժողովի շրջանակներում չի լինելու հավասար որոշումներ ընդունելու սկզբունքը, ես գտնում եմ, որ անիմաստ է խոսել այն մասին, որ անաչառ քննություն կանցկացնեն»:
Նա անդրադարձավ նաեւ նրան, որ ԱԺ ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասել էր, թող Սեյրան Օհանյանը բացատրի, թե շքեղ առանձնատուն իրեն որտեղից, ինչ միջոցներով է ձեռք բերել, պաշտպանության նախկին նախարարն ասաց. «Այդ բոլոր հարցերը կարող եք տալ Անդրանիկ Քոչարյանին: Ես մեկ բան միայն կարող եմ ասել, որ Անդրանիկ Քոչարյանը դատավոր չէ: Բոլոր հնարավորություններն իրենք ունեն ստուգումներ իրականացնելու եւ պարզելու: Եթե խոսքն անվտանգության համակարգի մասին է, անվտանգւթյան խնդիրների, 44-օրյա պատերազմի մասին է, դա չի կարող իջնել ասֆալտի, պարկետի մակարդակի: Անվտանգության հարցերի շուրջ քննարկելու բազմաթիվ հարցեր կան, որը պետական կռավարման համակարգի միջոցառումների, գործունեության եւ պարտականությունների մեջ են մտնում»: