Կարող ենք մեր սահմանների պաշտպանության ժամանակ փորձել ներգրավել Ռուսաստանին․ Արսենյան
 Կարող ենք մեր սահմանների պաշտպանության ժամանակ փորձել ներգրավել Ռուսաստանին․  Արսենյան
13:31     03 08 2021    
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վարչապետը տեղեկացնում է այն պրոցեսներից, որոնք այս պահին ընթանում են։

Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

«Կարող էր և չասել, բայց Փաշինյանի ազնվությունը այն է, որ նա մեզ տեղակացնում է այն պրոցեսներին, որոնք այս պահին ընթանում են։ Թե ինչ գործիքակազմով մենք կկարողանանք իրականացնել Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունը, ապա մեր պատկերացնումների մեջ կան որոշակի կարմիր գծեր, որոնցից այն կողմ մենք չենք անցնելու։ Սակայն քանի որ մենք հանդիսանում են ՀԱՊԿ անդամ երկիր, կարծում ենք, որ կարող ենք նաև մեր ընդհանուր սահմանների պաշտպանության ժամանակ փորձել ներգրավել մեր գործընկերներին, այդ թվում՝ Ռուսաստանին»,- ասաց նա։

Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ռուսաստան  


Լրահոս