Պատերազմի պատասխանատուն Գլխավոր շտաբն է․ Արսենյան
 Պատերազմի պատասխանատուն Գլխավոր շտաբն է․  Արսենյան
12:29     03 08 2021    
Պատերազմին պատրաստվում և պատերազմն իրականացնում է Գլխավոր շտաբը, իսկ քաղաքական ղեկավարությունն ապահովում է Գլխավոր շտաբի անխափան աշխատանքը, սակայն պատերազմ չի իրականացնում։

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

«Պատերազմի պատասխանուն Հայաստանի Հանրապետության Գլխավոր շտաբն է։ Պատերազմի անցկացումը պատերազմի ժամանակ Գլխավոր շտաբի պատասխանատվությունն է։ Պատերազմին պատրաստվում և պատերազմն իրականացնում է Գլխավոր շտաբը։ Պետության քաղաքական ղեկավարությունն ապահովում է բանակի մատակարումը, Գլխավոր շտաբի անխափան աշխատանքը, սակայն քաղաքական ղեկավարությունը պատերազմ չի իրականացնում»,- նշեց նա։

Գուրգեն Արսենյանի կարծիքով՝ այժմ ամենակարևոր հարցերից է սահմանների ճշտգրտումը։

Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   ՊՆ  


Լրահոս