Բացառվում է, որ «Պատիվ ունեմը» մասնակցի հանձնաժողովի աշխատանքին. Վանեցյան
11:02
03 08 2021
Քննիչ հանձնաժողովը ընդդիմության գործիքն է. ուղղակի ծիծաղելի է, որ իշխանությունը ստեղծի քննիչ հանձնաժողով:
Այս մասին Հայաստանի ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ-ն հայտարարել է, որ մտադիր է 44-ճրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձեւավորել, որին կներգրավվեն նաեւ խորհրդարանից դուրս գտնվող ուժերի ներկայացուցիչները:
«Այդ ինստիտուտը ստեղծվել է ընդդիմության համար, որպեսզի ընդդիմությանը կարողանա այս կամ այն հարցի շուրջ իրականացնել քննություն: Իշխանությունը քննիչ հանձնաժողով ստեղծելով իրեն դնում է անհարմար վիճակում, որովհետեւ իշխանությունն ունի դատախազություն, ԱԱԾ, ՀՔԾ, Քննչական մարմիններ: Այսինքն այդ բոլոր մարմիններն անգործունակ են, եւ հիմա պետք է ԱԺ-ում ստեղծվի քննիչ հանձնաժողով, որը օժտված չէ որեւէ լուրջ լիազորությա՞մբ:Սա շարքային պոպուլիզմ է, որով փորձում են մաքրել իրենց մեղքերը»,-ասաց նա:
Վանեցյանը նաեւ հայտարարեց. «Բացառվում է, որ «Պատիվ ունեմ» դաշինքը մասնակցի այդ քննիչ հանձնաժողովի աշխատանքին»: