Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Երևանի ու Բաքվի միջև գործընթացները
  Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Երևանի ու Բաքվի միջև գործընթացները
16:32     08 02 2026    
Փետրվարի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի միջև։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակցային երկկողմ հարաբերությունների շրջանակում համագործակցության հարցերը, համատեղ ջանքերը միջազգային կազմակերպություններում և բազմակողմ հարթակներում, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ոլորտի իրավիճակը։

Բացի այդ, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Մերձավոր Արևելքի իրավիճակի, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս