ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Ադրբեջանը և Հայաստան կժամանի՝ Օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո
  ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Ադրբեջանը և Հայաստան կժամանի՝ Օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո
12:17     05 02 2026    
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Միլանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելուց հետո կժամանի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը։ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ փոխնախագահ Վենսը կգլխավորի ամերիկյան պատվիրակությունը, որի կազմում են նրա կինը՝ Ուշա Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Իտալիայում ԱՄՆ դեսպան Թիլման Ֆերտիտան։

«Իտալիայից հետո Վենսը կմեկնի Հայաստան և Ադրբեջան, որտեղ Թրամփը նրան հանձնարարել է մշակել համաձայնագիր՝ ուղղված երկու երկրների միջև քառասունամյա հակամարտության դադարեցմանը», - գրում է Associated Press-ը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որ օրը ԱՄՆ փոխնախագահը կժամանի Հայաստան և Ադրբեջան

Իտալիայի Միլան քաղաքում ձմեռային Օլիմպիական խաղերի բացումը տեղի կունենա փետրվարի 6-ին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի վերջին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան սպասվող այցի մասին:

«Մենք կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ, Հայաստանի հետ կստորագրենք միջուկային համագործակցության մասին խաղաղության համաձայնագիր, պայմանագրեր կկնքենք կիսահաղորդիչների մեր արտադրողների հետ, Ադրբեջանին կվաճառենք ամերիկյան արտադրության պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոնները և մոտորանավակները և շատ ավելին», - գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ում։
Zinvor.info

Հեշթեգներ. Վենս   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս