Երկու ապրանք կա, բանակցում ենք Ադրբեջանի հետ, որպեսզի դրանց ներմուծման հնարավորությունն էլ բացվի. Պապոյան
 Երկու ապրանք կա, բանակցում ենք Ադրբեջանի հետ, որպեսզի դրանց ներմուծման հնարավորությունն էլ բացվի.  Պապոյան
14:32     06 02 2026    
Հիմա երկու ապրանք կա, քննարկում ենք, բանակցում ենք Ադրբեջանի հետ, որպեսզի դրանց ներմուծման հնարավորությունն էլ բացվի: Կլինի, կասենք՝ որ ապրանքների մասին է խոսքը:

Այս մասին, այսօր՝ փետրվարի 6–ին, ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Բիզնեսմենը մեզ ասում է, ենթադրենք, ուզում ենք այս ապրանքը բերել: Մենք սկսում ենք խոսել գործընկերների հետ, ստանում ենք համաձայնություն, հաստատում ենք, ասում ենք՝ այս ապրանքն էլ կարող ենք բերել»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ երբ վերջնական հաստատում լինի, նոր կասեն, թե ինչ ապրանքների մասին է խոսքը, որպեսզի լրացուցիչ սպասում և բանակցություններում ճնշում չգործադրվի կողմերի վրա:
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս