Ալիևն ու Փաշինյանը փետրվարի 19-ին կարող են գնալ Թրամփի մոտ․ Axios
|
|
|
|
Ամերիկացի պաշտոնյայի և խորհրդի կազմի մեջ մտնող չորս երկրների դիվանագետների տեղեկությունների համաձայն՝ Սպիտակ տունը ծրագրում է փետրվարի 19-ին անցկացնել Գազայի Խաղաղության խորհրդի առաջնորդների հանդիպումը, հայտնում է Axios-ը։
|
Սպիտակ տունը ցանկանում է օգտագործել այս հանդիպումը՝ Գազայում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրականացումը առաջ մղելու և դրա վերականգնման համար միջոցներ հավաքագրելու համար։
Ներկայումս Խորհրդի կազմում ընդգրկված է 27 անդամ (այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը – խմբ.), նախագահողը Թրամփն է։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը լիազորել է նրան վերահսկել Գազայում հրադադարի համաձայնագրի կատարումը, ինչպես նաև աշխատել կառավարման և վերականգնման հարցերի շուրջ։
Թրամփի վարչակազմը սկսել է կապ հաստատել տասնյակ երկրների հետ՝ նրանց առաջնորդներին հրավիրելու և լոգիստիկան քննարկելու համար։
Նրանք պլանավորում են հանդիպել Խաղաղության ինստիտուտում, որը Թրամփը վերջերս վերանվանել է իր պատվին։
Հեշթեգներ.
Ալիև
Փաշինյան