50 հայ զինծառայողի մասունք կուղարկվի Հոլանդիա` փորձաքննության
 50 հայ զինծառայողի մասունք կուղարկվի Հոլանդիա`  փորձաքննության
15:42     29 07 2021    
Հայ զինվորների մասունքները, որոնք Հայաստանում նույնականացնել չէր ստացվում, ուղարկվում են Հոլանդիա։

Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այսմասին ասաց Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

«Ունեինք մասունքներ, որոնց նույնականացման գործընթացը չէր հաջողվում իրականացնել։ Հոլանդացի մեր գործընկերների հետ կնքեցինք համաձայնագիր, և հիմա 50 փորձանմուշ տեղափոխման գործընթացի մեջ է»,–ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով` փորձաքննության պատասխանը շատ արագ չի ստացվելու, քանի որ բարդ գործընթացներ պետք է արվեն։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   ՊՆ  


Լրահոս