Խոջալուի շրջանում նոր զորամաս է բացվել - ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ (ՏԵՍԱՆՅՈԹ)
 Խոջալուի շրջանում նոր զորամաս է բացվել -  ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ (ՏԵՍԱՆՅՈԹ)
16:22     29 07 2021    
Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կարգադրության համաձայն շարունակվում են ազատագրված տարածքներում տեղակայված ստորաբաժանումների համակողմանի աջակցության, անձնակազմի սոցիալական պայմանների հետագա բարելավման ուղղությամբ միջոցառումները, հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով ՊՆ -ին:

Խոջալուի շրջանի տարածքում զորքերի մարտական հերթապահությունը և ծառայությունը բարձր մակարդակով կազմակերպելու, ինչպես նաև անձնակազմի համար պատշաճ կենցաղային պայմաններ ապահովելու նպատակով կայացել է նոր վերանորոգված, ժամանակակից սարքավորումներով հագեցած հրետանային զորամասի բացման արարողությունը:

Զորամասի ծառայողական շենքերը հագեցած են օդորակիչով, կահույքով, ժամանակակից սանիտարական հանգույցներով, խոհանոցային սարքավորումներով և գեներատորներով:

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Մայիս Բարխուդարովը անձնակազմին է փոխանցել պաշտպանության նախարարի շնորհավորանքները նոր զորամասի բացման կապակցությամբ և հաջողություն մաղթել նրանց ծառայության մեջ:


Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան-ՊՆ   Խոջալու  


Լրահոս