Փաշինյանի առաջարկը քաղաքական բնույթ է կրում. Կալաշնիկով
 Փաշինյանի առաջարկը քաղաքական բնույթ է կրում.  Կալաշնիկով
15:01     29 07 2021    
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու առաջարկը քաղաքական բնույթ է կրում:

Zinvor.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է՝ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:

«Անվտանգության նման հարցերն առավել հաճախ լուծվում են զգույշ: Մամուլի ներկայությամբ բաց հարթակներում հայտարարություններն արվում են այն ժամանակ, երբ անհրաժեշտ է վաստակել որոշ քաղաքական միավորներ, հաստատվել կառավարության մակարդակում, խորհրդարանում կամ այլուր», - «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է Կալաշնիկովը:

Նա համարում է, որ նախ, Փաշինյանը կարող էր համապատասխան գաղափարները քննարկել իր մակարդակով: «Նա ՀԱՊԿ-ի անդամ է, հասկանում է այս կազմակերպությանն անդամագրված երկրների դիրքորոշումները, մասնավորապես՝ Տաջիկստանի, հասկանում է, որ նրանց մոտ այժմ անհանգիստ է: Այս առումով դա պետք է անել շատ զգույշ», - նշել է կոմիտեի ղեկավարը:

Կալաշնիկովի խոսքով՝ «հարցը շատ բարդ է, լուրջ, առաջին հերթին այն պետք է լուծեն երեք առաջնորդները՝ Պուտինը, Ալիևը և Փաշինյանը»:
Zinvor.info

Հեշթեգներ. Կալաշնիկով   Փաշինյան  


Լրահոս